Armenian text to speach

Որոնվող 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Opel»-ը հայտնաբերվել է Դդմաշեն գյուղի ձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա տղան իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 400 մետր շրջվելով հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է: Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանաատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի, ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ: Այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծռաայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մարմինը պատգարակով տեղափոխում են հատուկ ավտոմեքենա, որպեսզի դուրս բերեն և մոտեցնեն դիատարին:

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչակա խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատակպես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպնավող հատուկ տարածք:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«Վարորդը 15 տարեկան տղա է, ում երեկվանից համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հարազատների հետ որոնում էին, իսկ այսօր արդեն հայտնաբերվել է ավտոմեքենան և երեխայի մարմինը»: Վթարի վայր էր ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

 




Լրահոս