Ամանորը Հայաստանում տարբեր կերպ են տոնում: Շատերը նախընտրում են այն դիմավորել տանը՝ առատ սեղանների շուրջ, 12 ղողանջների ներքո, կամ էլ սիրում են մտերիմներով, ընկերներով երեկոն անցկացնել տարբեր ռեստորանային և հյուրանոցային համալիրներում, այդ թվում՝ մայրաքաղաքից հեռու:
ArmLur.am-ը Booking.com կայքում ուսումնասիրել և ձեզ է ներկայացնում, թե Ամանորից օրեր առաջ ինչպիսի արժեքներով կարող եք ձեռք բերել հուրանոցային համարներ կամ հյուրատներ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը Դիլիջանում։
Լյուքս Սպիտակ Վիլլա Դիլիջանը Դիլիջանում գտնվող վիլլա է: Այն 3 գիշերվա համար առաջարկում է հանգիստ 1 մլն 530 հազար դրամ արժեքով։ Վիլլայում կա բացօթյա լողավազան գեղեցիկ տեսարանով, ինչպես նաև անվճար Wi-Fi: Հասանելի են սաունա և ջակուզի: Տեղում հասանելի է մասնավոր կայանատեղի:
Վիլլան ունի լավ կահավորված խոհանոց և անձնական լոգարան։ Տեռասից կարելի է վայելել լեռների տեսարանը: Բոլոր սենյակներն ունեն հեռուստացույց՝ արբանյակային ալիքներով: Լրացուցիչ հարմարավետության համար սրբիչներն ու անկողնային պարագաները հասանելի են վճարովի:
Dilijan Villas Rest & Relax վիլլան առաջարկում է հանգիստ 1 մլն 214 հազար դրամ արժեքով 3 գիշերվա համար։
Յուրաքանչյուր վիլլա հագեցած է ջեռոցով, միկրոալիքային վառարանով և սուրճի մեքենայով: Հյուրանոցում կա նաև տոստեր և թեյնիկ: Որոշ վիլլաներն ունեն լիովին կահավորված խոհանոց՝ սառնարանով։
Նախաճաշի տարբերակները ներառում են մայրցամաքային և լիարժեք անգլիական/իռլանդական նախաճաշերի տարբերակներ:
Ամենամատչելի հյուրատների արժեքները սկսվում են 44 հազար դրամից։
Green Dilijan B&B-ն Դիլիջանում գտնվող հյուրատուն է: Այն առաջարկում է 3 գիշերյա հանգիտ ընդամենը 44 հազար դրամով։ Հյուրատունն ունի այգի, համատեղ օգտագործվող հյուրասենյակ և տեռաս: Հասանելի է անվճար Wi-Fi: Հասանելի է նաև մասնավոր կայանատեղի և ավտոմեքենաների վարձույթ:
Hostel La Casa Dilijan-ը Դիլիջանում գտնվող հյուրատուն է: Այն առաջարկում է 3 գիշերյա հանգիտը կազմակերպել ընդամենը 45 հազար դրամով։ Հյուրատունն ունի համատեղ օգտագործվող հյուրասենյակ և անվճար Wi-Fi: Հյուրատան որոշ համարներից բացվում է քաղաքի տեսարան։
Ամանորյա հանգիստը Դիլիջանում նշելու ամենամատչելի տարբերակը անհատական տուն կամ քոթեջներ վարձելն է, որի արժեքը, ըստ կայքի, սկսվում է 45 հազար դրամից։ Առաջարկվում են նաև հյուրատներ, որտեղ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը մնալը արժե 100-130 հազար դրամ։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































