
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. ապրիլի 25-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:`
- Ավան վարչական շրջանի,
- Նորք-Մարաշ վարչական շրջանի,
- Նոր Նորք վարչական շրջանի` 1, 2, 3, 6, 7, 9 զանգվածների,
- Էրեբունի վարչական շրջանի` Մուշավանի 7-10, Դավիթ Բեկ, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ