Դեկտեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Շատին գյուղի բնակիչ 50-ամյա մի տղամարդ Շատին-Եղեգիս ճանապարհին գտնվող իրեն պատկանող շինությունում և իր կողմից օգտագործվող տնակում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Հաջորդ օրը դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ տնակում հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի 51 փամփուշտ, իսկ Շատին-Եղեգիս գյուղամիջյան ճանապարհի շինությունում՝ լիցքավորված թմբուկավոր ատրճանակ, 41 փամփուշտ և կանեփի սերմեր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






























