Armenian text to speach

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները:

Այս անգամ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ էր նախարարի աշխատանքային հանդիպումը:

Ապահովագրական փաթեթում ներառված բուժծառայությունների, սքրինինգային ծրագրերի ու դեղերի ընտրության սկզբունքը, ինչպես նաև դրանց տրամադրման կարգը ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև ապահովագրության ներդրմանը նախորդած աշխատանքները, որոնք հնարավորություն են տալու սահուն անցնելու այս համակարգին:

«Յուրաքանչյուր բուժծառայության համար իրականացվել է խորքային գնահատում` հստակեցնելու տվյալ ծառայության ինքնարժեքի և այն անհրաժեշտ ծախսերի հարաբերակցությունը, որոնց իրականացման դեպքում կարող ենք որակ պահանջել»:

Հաշվի առնելով բարեփոխման բազմաշերտ և ընդգրկուն լինելը, ինչպես նաև պրակտիկ կիրառման մեջ բնականորեն առաջ եկող խնդիրները` հանդիպումները կլինեն ամենամսյա:

Նախատեսվում է նաև բուժաշխատողների հետ ընդլայնված հանդիպում:




Լրահոս