Armenian text to speach

Բռնցքամարտիկներ Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը դուրս են եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռաֆայել Հովհաննիսյանը շատ ծանր մենամարտում հաղթում է Էկվադորի ներկայացուցչին ու կարիերայում առաջին անգամ դուրս գալիս աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Սա մեր հավաքականի 3 մեդալն է։ Այս մասին հայտնել են  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Դավիթ Չալոյանը վերադառնում է բռնցքամարտի աշխարհի առաջնության պատվո հարթակ։

4 տարի անց գյումրեցի մարզիկը կրկին կլինի պատվո հարթակին։ 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոնը նկատելի առավելությամբ հաղթանակի է հասել բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։

Սա Հայաստանի կիսաեզրափակչի չորրորդ ուղեգիրն է:




Լրահոս