Armenian text to speach

ԿԸՀ նախագահն ու Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամները քննարկել երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման Թայեքս գործիքի հայաստանյան պորտֆոլիոն համակարգող Լուկա Սավիոլոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԸՀ-ից:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը։

2026 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, Թայեքսի ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ կարիքներից։

Թայեքսը կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որը տրամադրում է հիմնականում անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն։ Թայեքսը տրամադրում է չորս տեսակի աջակցություն՝ աշխատաժողովներ, փորձագիտական առաքելություններ, գնահատողական առաքելություն, ճանաչողական այցեր։




Լրահոս