Armenian text to speach

Քննարկվել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միքաիլ Դիամեսիսի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները: Կողմերն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջև փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների ու ուսումնական ծրագրերի միջոցով:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովի կարևորությունը և այս համատեքստում հետագա փոխգործակցության հնարավորությունները:




Լրահոս