Armenian text to speach

Պարսկական գորգ, քուրդ կանանց կողմից գործված գոբելեն․ ինչ են նվիրել Իրանի պաշտոնյաները Գևորգ Պապոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 19-21-ը ժամանել էր Հայաստան։ Պաշտոնական մի շարք հանդիպումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել էր ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը:

Պապոյանն այն պաշտոնյաներից է, որ ոչ միշտ է թանկարժեք նվերներ ստանում պաշտոնական հանդիպումներից կամ այցերից հետո։

Այս այցից հետո Գևորգ Պապոյանը նվեր է ստացել պարսկական գորգ 151 հազար 600 դրամ արժեքով։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Իրանի նախագահի հետ, որից հետո Պապոյանը ստացել է 207 հազար դրամ արժեցող «Գելիմ Սոֆրեհ Կորդի»-ն հարթ հյուսված գոբելենային գորգ, որը ավանդաբար հյուսվում է Հյուսիսային և Ռազավ Խորասանի քուրդ կանանց կողմից։

Պապոյանը Իրանի առևտրային պալատից ստացել է նաև պարսկական ձեռագործ «Սինաքարի» ոճի ծաղկամանի և ափսեի հավաքածու 94 հազար 100 դրամ արժեցող։

Էմմա Միքայելյան




Լրահոս