Տույժերի և տուգանքների մուծումը կկասեցվի. Գ. Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել էր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին` նշելով, թե Կառավարության կողմից մշակված նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդու­նումը:

Armlur.am-ը զրուցեց ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ` պարզելու համար, թե վարչապետի ասված հայտարարությունից քաղաքացիներն ի՞նչ եզրակացության կարող են գալ:

«Երկուշաբթի կառավարությունը պետք է  օրենսդրական նախաձեռնություն ներկայացնի Ազգային ժողով և այդ նախաձեռնությունն ընդունելուց հետո մինչև սեպտեմբերի 30-ը տույժերի և տուգանքների մուծումը կկասեցվի, ինչը կատարվում էր այն դեպքում, երբ իրավաբանական անձինք չէին կատարում օրենքով պարտադրված նորմերը», – նշեց նա:

Պատգամավորի խոսքով, օրենքի քննարկման ժամանակ պարզ կլինի նաև մինչ այժմ կատարված պահումների hետ վերադարձման կարգն ու օրենքին վերաբերող այլ դրույթներ:




Լրահոս