Armenian text to speach

Վանաձորում 61-ամյա քաղաքացու տնից ավելի քան 4 հազար ԱՄՆ դոլար են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկեղեն և գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տան բնակիչ 61-ամյա Սենիկ Ա․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում 1-ին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել են 4 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 100 հազար դրամ գումար։ Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։




Լրահոս