Armenian text to speach

Ո՞վ է Հայր Ասողիկը, որ քննադատեց իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իշխանության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող պայքարում բավականին խիստ գնահատականներով է աչքի ընկնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Նա իր խիստ գնահատականներով հանդես եկավ դեռ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ Հանրային հեռուստաընկերությունը եթեր չհեռարձակեց Վեհափառի ամանորյա ուղերձը։

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր»․ այս կերպ էր որակել Հայր Ասողիկը հանրայինի արարքը։
Ըստ աբեղայի՝ նրանք ավեր են գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում։
«Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:
Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով»,- ասել էր Հայր Ասողիկը:
Իր սկզբունքայնությունն առ այսօր էլ պահպանեց աբեղան, ինչպես նաև հավատարիմ մնաց Մայր Աթոռին ու Վեհափառ Հայրապետին։
Իշխանության բոլոր այն հայտարարություններին, որ Կաթողիկոսը ուխտադրուժ է, որ պետք է Վեհարանը ազատագրեն, Հայ Ասողիկը հնազանդության, խոնարհության ու խոհեմության կոչերով հանդես եկավ՝ դիմելով հավատավոր ժողովրդին շարունակել աղոթել, որպեսզի Տիրոջ օգնությամբ ու Հայոց Հայրապետի առաջնորդությամբ և իմաստուն վճիռներով եկեղեցին շարունակի իր ազգաշեն ու հայրենանվեր առաքելությունը։
Տեղեկեացնենք նաև, որ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը (ավազանի անունը՝ Արթուր) ծնվել է 1978 թվականին Երևանում։ Նախ՝ սովորել է Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ Սուխումիի (Աբխազիա) Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում։

1995 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան ճեմարան և 2000 դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի Մայր Տաճարում ձեռնադրվել է սարկավագ։ Մեկ տարի անց ավարտել է ճեմարանը և ծառայության անցել Վեհարանում, նախ՝ որպես դիվանադպետի քարտուղար, ապա՝ որպես Վեհափառ Հայրապետի գործավար-քարտուղար։
2002 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։




Լրահոս