Կառավարության նիստում ընդունվեց որոշում, որով Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով:
«Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Անահիտ Սաֆյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միջազգային վիճակագրական համագործակցության բնագավառ)»,- ասված է որոշման մեջ:




















































































