Քաղաքացին բաց նամակով դիմում է ՆիկոլՓաշինյանին։
«Պարոն Փաշինյան, հայտնում եմ ձեզ ապօրինի գործի մասին՝ ակնկալելով ձեր հանձնարարականը ՀՀ Գլխավոր դատախազությանը, որպեսզի քրեականգործ հարուցվի իմ հայտարարության հիման վրա։ Իմ կողմից հայտնաբերված բազմաթիվ անհերքելի փաստերի կապակցությամբ 2022 և 2023 թվականների ընթացքում բողոքներ եմ հղել ՀՀ Քննչական Կոմիտե, ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտե, ՀՀ ՊՎԾ, ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակ, ՀՀ Քաղաքաշինության Կոմիտե, Երևանի Քաղաքապետարան։ Ցավով պետք է նշեմ, որ վեր նշված բոլոր գերատեսչություններում «Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն» կրոնական ՀԿ-ի ղեկավարը կարողանում է բացված քրեական գործերը կարճել։ Անցած 16 տարիների ընթացքում ակնհայտ խարդախություններ կատարած ՍՊԸ-երի տնօրեններ մի շարք օրինախախտումներ են արել, սակայն պատասխանատվության չեն ենթարկվել։
Այժմ ներկայացնեմ բուն խնդիրը․1990-ականներին «Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն» կրոնական ՀԿ կազմակերպությունը, Երևան քաղաքի Զաքյան 8 շենքում գնեց թիվ 26 բնակարանը, որը գտնվում է բազմաբնակարան շենքի առաջին հարկում և այն վերածեց ՀԿ-ի օֆիսային տարածքի։ Վերջիններս 14․12․2000 թվականին ձեռք բերեցին նաև Զաքյան 8 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերի միջնամասում գտնվող մոտ 67քառ․մետր մակերես զբաղեցնող պահեստային տարածքը։ Նույն հասցեի 2-րդ և 3-րդ մուտքերի միջնամասի ֆասադային պատի մի հատվածը միաժամանակ հանդիսանում է ընդհանուր պատ՝ սեփականության իրավունքով նախկինում ինձ պատկանող Զաքյան 8 շենքի, թիվ 93 հասցեի ներքո գտնվող և անշարժ գույքի կադաստրում գրանցված տարածքի համար։ Վերոհիշյալ ՀԿ-ի նախկին ղեկավարների կողմից, բազմաթիվ անգամներ ինձ առաջարկել էին, որ ինձ պատկանող տարածքը իրենց վաճառեմ, սակայն ես ամենանգամ նրանց մերժում էի։ Հետագայում տարածքը վաճառեցի այլ անձի։ 2010 թվականի ընթացքում ՀԿ ընկերությունը մի քանի անգամ փորձեր ձեռնարկեց տարածքի ընդհանուր պատի վրա ապօրինի եղանակոց պատուհաններ և մուտքի դուռ տեղադրել, ինչի արդյունքում պահեստային տարածքը կվերածվեր օֆիսայինի։ Սակայն Զաքյան 8 շենքի տարբեր բնակիչներ 2010 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում գրավոր դիմում-բողոքներ ներկայացրին Երևանի Քաղաքապետարան։ Շենքի որոշ բնակիչներ բազմիցս նաև ահազանգել էին Երևանի Քաղաքապետարանի թեժ գիծ առ այն, որ ՀԿ-ն փորձում է առանց շինթույլտվության պատուհաններ և մուտքի դուռ տեղադրել շենքի բակային հատվածի ֆասադային պատի վրա։ Արդյունքում Քաղաքապետարանի Վերահսկողական Ծառայության աշխատակիցները ամեն անգամ ժամանելով դեպքի վայր՝ ՀԿ-ից պահանջում էին դադարեցնել ապօրինի շինարարությունը ու առանց համապատասխան շինթույլտվության այլևս շինարարական աշխատանքներ չիրականացնել։ Նշեմ, որ եթե նման կերպ վարվեր որևէ շարքային մահկանացու,Երևանի Քաղաքապետարանը վերջինիս մինչև 400 000 դրամ տուգանքի կենթարկեր։
ՀԿ-ի ղեկավարը համոզվելով, որ թիվ 93 տարածքի նախկին և ներկա սեփականատերերը և Զաքյան 8 շենքի բնակիչները աչալուրջ հետևում են ՀԿ-ի ապօրինի գործողություններին և ցանկացած շինարարության փորձի դեպքում անմիջապես ահազանգում են պատկան մարմիններին, 2019թ․ հուլիս ամսին հարցը լուծելու այլ եղանակ ընտրեցին։ Վերջիններս խնդրանքով դիմեցին Երևանի Քաղաքապետարան,որպեսզի վերջինս իրենց պատկանող պահեստային տարածքում 3 պատուհանների և 1 մուտքի դռան վերաբացման շինթույլտվություն տրամադրի։ Ըստ ընդունված կանոնակարգի՝ ՀԿ-ն պետք է դիմեր որևէ արտոնագրված ընկերության, որպեսզի այն իրենց փորձագիտական եզրակացություն տրամադրի։Այդ պատճառով ՀԿ-ն առաջարկով դիմեց «ԱՐԽԻ-ՏՈւՐ» ՍՊԸ-ին (Ճարտարապետ Կարեն ԳագիկիՀովեյան, Ճարտարագետ–կոնստրուկտոր Գայանե Կարապետի Կարապետյան) և «Ա.Ռ.Մ. ՇԻՆ» ՍՊԸ գլխավոր փորձագետ մասնագետ Ռ․ Իշխանյանին, ով միաժամանակ հանդիսանում էր վերոհիշյալ ՍՊԸ-ի տնօրենը։ ՀԿ-ի անդամները վերջիններիս հետ հանցավոր համաձայնության գալով, վերոհիշյալ ՍՊԸ-ներից իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկությունների վրա հիմնված դրական Փորձագիտական Եզրակացություն կորզեցին (17.07.2019թ. ՍՊԸ-ների կողմից տրամադրած ակնհայտ կեղծփաստերի վրա հիմնված Փորձագիտական Եզրակացության պատճեն անհրաժեշտության դեպքում կտրամադրեմ): Ինչից ելենելով՝ Երևանի Քաղաքապետարանը 09.07. 2019թ որոշում կայացրեց ճարտարապետա-հատակագծային Առաջադրանքի Նախագծման N 01/18-07/1-Պ–1799-629 Թույլատվություն տրամադրելուվերա-բերյալ (անհրաժեշտության դեպքում պատճեն կտրամադրեմ )։ 09.08.2019թ․ Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանը Որոշում կայացրեց ՀԿ-ին տրամադրել թիվ N956 Շինարարության թույլատրությունը (անհրաժեշտության դեպքում պատճեն կտրամադրեմ)։ «Ա․Ռ․Մ․ ՇԻՆ»ՍՊԸ-ի տնօրեն Ռ․Իշխանյանի կողմից27.03. 2019թ․տրված Եզրակացության, իսկ 17.07.2019թ․ «ԱՐԽԻ-ՏՈՒՐ» ՍՊԸ-իտնօրեն Գ․Կարապետյանի կողմից տրված նախագծային փաստաթղթերի փորձաքննության Եզրակացության մեջ երևում է, որ վերջիններս, շենքի բակային հատվածը մանրազնին ուսումնասիրել են և փորձագիտական Եզրակացություն տրամադրելու համար անհրաժեշտ լուսանկարահանումներ են իրականացրել, որոնք առկա են նրանց կողմից տրամադրած Փորձաքննության Եզրակացության մեջ(Փորձագիտական Եզրակացության պատճեի մեջ առկա լուսանկարների վրա ընդգծել եմ թիվ 93 տարածքի ուրվագիծը։ Սակայն «Ա․Ռ․Մ․ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից A3 ֆորմատի թղթի վրա իրականացրած ճարտարապետական գծագրի մեջ (անհրաժեշտության դեպքում Գծագրի պատճեն կտրամադրեմ), նրանք Զաքյան 8 շենքի թիվ 93 տարածքի առկայությունըկանխամտածված չէին նշել։ Ինչից հետևում է, որ վերոհիշյալ ՍՊԸ-երը ՀԿ-ին չէին կարողանա դրական Փորձագիտական Եզրակացություն տրամադրել, եթե կանխամտածված չթաքցնեին էական նշանակություն ունեցող փաստերը։ Այդ իսկ պատճառով, վերոհիշյալ երկու լիցենզավորված ՍՊԸ-ները, և քաղաքապետարանի արդեն գահընկեց արված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, իրենց կողմից տրված մասնագիտական Փորձագիտական Եզրակացության մեջ նշել էին, որ տվյալ պահին շենքի կապիտալ պատի վրա 3 լուսային բացվածքների և 1 մուտքի դռան վերաբացմանը խոչընդոտ հանդիսացող որևէ հարակից կառույց առկա չէ։ 2019թ․ վերջին, ես բողոք դիմումով դիմեցի ՀՀ Քաղաքաշինության Տեխնիկական և Հրդեհային Անվտանգության Մարմնի Ղեկավարին։ Որոշ ժամանակ անց, ստացա վերոհիշյալ գերատեսչության ղեկավարի տեղակալի գրությունը (անհրաժեշտության դեպքում գրության պատճեն կներկայացնեմ), որում ասված է, որ․՛՛․․․ համաձայն ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 14.2 գլխի 225.10 հոդվածի1-ին և 5-րդ կետերի պահանջների, խախտվել են տվյալ պահի Զաքյան-8 շենքի թիվ 93 տարածքի սեփականատիրոջ իրավունքները՛՛։ Վերոհիշյալ գերատեսչությունը համապատասխան գրություն էր ուղարկել նաև Երևանի Քաղաքապետարան, սակայն դա ևս չօգնեց, որպեսզի Երևանի Քաղաքապետարանը չեղյալ համարի ակնհայտ կեղծ հիմքերի վրա հիմնված իր կողմից կայացրած Որոշումը։ Երևանի Քաղաքապետարանի Աշխատակազմի ճարտարապետության և Քաղաքաշինության վարչության նախկինպետ Մ.Աղաբեկյանը, կատարող Ա. Մինասյանը (հեռ․011-514-001 ներքին 597) և մի շարք այլ պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, ամենաակտիվ մասնակցություն էին ունեցել տվյալ խարդախության և կեղծարարության գործընթացում, ինչի վկայությունն է նաև Մ․ Աղաբեկյանի կողմից 29.06.2020թ․ իմ շահերը ներկայացնող փաստաբանին տրամադրած թիվ18-08/257-825 գրությունը (անհրաժեշտության դեպքում գրության պատճեն կտրամադրեմ), որումվերջինս նշել էր, որ ՛․․համաձայն Երևանի Քաղաքապետարանի հերթապահ կադաստրային քարտեզի՝ քննարկվող լուսային բացվածքների առջև գրանցված գույքառկա չէ՛՛։ Ինչպես նաև վերջինիս կողմից Երևանի Քաղաքապետարանի Աշխատակազմի Իրավաբանական Վարչության պետի տեղակալի ժ/պ Ա․ Մուրադյանին ուղղված գրությամբ (անհրաժեշտության դեպքում գրութհան պատճենը կներկայացնեմ)։ Համոզվելով, որ Շինթույլատվության գործընթացում բազմաթիվ պաշտոնատար անձինք, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, ինձ մոտ կասկած առաջացավ և ես որոշեցի պարզել նաև պատասխան գրություններում արծարծված հարցերի իսկությունը, առավել ևս, որ արդեն տեղեկացել էի․ որ Մ.Աղաբեկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ 2022թ․ հոկտեմբեր ամսին դիմեցի Երևանի Քաղաքապետարան և խնդրեցի ինձ տրամադրել իրենց մոտ առկա “ հերթապահ կադաստրային քարտեզի պատճեն, ինչին հղում էր կատարել նախկին վարչության պետ Մ.Աղաբեկյանը։ Ստացա պատասխան առ այն, որ Երևանի Քաղաքապետարանը հերթապահ քարտեզներ չունի և երբևէ չի ունեցել։ Ինձ խորհուրդ տվեցին դիմել ՀՀ Անշարժ Գույքի Կադաստրի Կոմիտե և այնտեղից ստանալ ինձ հետաքրքրող տարածքի քարտեզի պատճենը։ Անտրամաբանական կլիներ կարծել, թե հնարավոր է, որ ՀՀ Անշարժ Գույքի Կադաստրում հաշվառված, գրանցված և Երևանի Քաղաքապետարանի կողմից վերջինիս հասցե տրամադրած փաստի դեպքում, տվյալ անշարժ գույքը կարող էր ներառված չլինել ՀՀ Անշարժ Գույքի Կադաստրի Կոմիտեի քարտեզներում։ Ինչ վերաբերվում է Երևանի Քաղաքապետարանի կողմից 3 լուսային բացվածքների և 1 մուտքի դռան իբրև թե վերաբացման թույլատվություն բառակապակցությանը, ապա դրա նպատակը կայանում էր նրանում, որպեսզի ՀԿ-ին հնարավորություն ընձեռնվեր շրջանցելու գործող օրենքը։ Չեմ կարող չնշել նաև վերջին դեպքի մասին։
«Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն» կրոնական ՀԿ-ի ղեկավարը ՀՀ-ից մշտական բնակության մեկնեց ԱՄՆ։ Փոխարենը ՀԿ-ի նոր ղեկավար նշանակվեց մի երիտասարդ, ով տեղեկանալով մոտ երկու տասնամյակ շարունակվող տարածքի պայքարի պատմությանը, որոշեց հարցին իր ձևով լուծում տալ։ 2024 թ․ օգոստոս ամսին, ինչ որ մի հարմար պահ գտնելով, անհայտ անձինք, տեխնիկական միջոցների օգտագործմամբ ՀԿ-ի պահեստի ներսից (քանի որ դեպի կցակառույցի տանիքի այդ հատվածին այլ կերպ մոտենալը անհնարին է) կտրել էին թիվ 93 կցակառույց տարածքի տանիքի բոլոր մետաղյա հիմքերը և փորձել էին կցակառույցի 36 քառ․մ․ մակերես ունեցող տանիքը 3 մ․ բարձրությունից շուռ տալ գետնին։ Սակայն ծառը, որը աճել էր կցակառույցի տարածքի ներսում (տարածքի թիվ 8, 9, 10 և 11-րդ լուսանկարները կցված են),նրանց խանգարեց իրագործել ծրագիրը։ Կինս մի քանի օր անց նկատելով վանդալիզմի երևույթը, զանգահարել էր ՀՀ ՆԳՆ թեժ գիծ, փսաստաբանի ծառայությանն էր դիմել և հաղորդում էին ներկայացրել ՀՀ ՆԳՆ, սակայն ապարդյուն։ Ոստիկանները ասել էին, որ համաձայն օրենքի պահանջի, մինչև հասցված վնասի չափը չգերազանցի 500 000 դրամը, քր, գործ չեն կարող հարուցել։ Ինչի հետ համակարծիք էր նաև վերահսկող դատախազը։ Թե ինչպես առանց փորձաքննություն նշանակելու և փորձագետներից գրավոր Եզրակացությունը չունենալու, կիսագրագետ ոստիկանները աչքաչափով կարողացել էին որոշել հասցված վնասի չափը, ես մինչ օրս չեմ հասկանում։ Համոզված եմ, որ որևէ ոստիկան չի վիրավորվի իմ պիտակավորումից, քանի որ հակառակ պնդումը իրենց համար ավելի ցավալի կհնչի ՝ եթե կիսագրագետ չեն, ապա իրենց արաքի մեջ առկա է կոռուպցիոն ռիսկ, այլ կարծիք լինել չի կարող։ Փոխանակ տարածքի տեսանկարահանող սարքերից առգրավեին տեսագրված տեսանյութերը և ձերբակալեին ՀԿ-ի ղեկավարին, առանց ում իմացության վերոհիշյալ վանդալիզմի դեպքը հնարավոր չէր լինի իրականացնել։ Փորձել էին կնոջիցս պարզել, թե նա ում վրա է կասկածում, միաժամանակ նրան նախազգուշացնելով, որ որևէ մեկին մատնացույց անելու դեպքում, ինքը պարտավոր է ապացուցել իր կողմից հնչեցրած մեղադրանքը, հակառակ դեպքում իրեն սուտ մատնության համար պատասխանատվության կենթարկեն։
Պատկերացնո՞ւմ եք, հարգարժան վարչապետ։
Խնդրում եմ Ձեր միջամտությունը որպեսզի՝ իրավապահ մարմինները պարզեն թե «Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն» կրոնական ՀԿ կազմակերպությունը որ բարձրաստիճան հոգևորականների միջոցով է 10 տարուց ավելի ժամանակահատվածում բազմաթիվ ապօրինի գործողություններ իրականացրել, ՀԿ-ի համար Երևանի Քաղաքապետարանը չեղյալ համարի իր իսկ կողմից կայացրած թիվ N01/18-Պ-2385-956 Շինթույլտվության Որոշումը և պարտադրվի ՀԿ-ին, իր միջոցների հաշվին Զաքյան 8 շենքի 3-րդ և 2-րդ մուտքերի միջև գտնվող պահեստային տարածքը բերել նախկինտեսքին։ Մուտքի դուռը վերաբացվի նախկին հատվածում՝ շենքի 3-րդ մուտքի միջանցքից։ Պարզվեն, ապօրինի գործողությունների ողջ շղթայում Կոռուպցիոն բոլոր հնարավոր ռիսկերը։ Քրեական գործ հարուցվի Զաքյան 8 շենքի թիվ 93 կցակառույցի տանիքի քանդման վանդալիզմի առնչությամբ։ Բացահայտվեն ՀԿ-ի այն աշխատակիցները, ովքեր պատվիրել, մասնակցել և իրականացրել են վանդալիզմի միջոցով այլ անձի սեփական գույքին վնաս հասցնելու գործողությունը։ Բոլոր մեղավոր ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն, եթե հաստատվի նրանց համագործակցութան փաստը բարձրաստիճան հոգևորականների հետ։ Դիմումի մեջ նշված բոլոր այն պաշտոնատար անձինք և ՍՊԸ-ների փորձագետները, որոնց մեղավորությունը հետաքննության ընթացքում կհաստատվի իրավապահ մարմինների կողմից, ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ իրենց կողմից կատարած խարդախությունների, կեղծիքների և այլ օրինախախտումների համար։
Հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն ՀՀ Անշարժ Գույքի Կադաստրի Կոմիտեի բոլոր այն աշխատակիցները ովքեր պատվիրել, կազմակերպել, մասնակցել և իրականացրել են Զաքյան 8 շենքի թիվ 93 պահեստային տարածքի ՀԿ-ի Սեփականության Վկայականում, առանց հիմքերի, առկա գծագրում 3 մուտքի դռների ավելացնելու գործընթացին։
Կանխավ շնորհակալ եմ։
Հարգանքով՝ Սերգեյ Գրիգորյան
11․12․2025»






























