Ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանին կվիրահատեն: Այդ մասին armlur.am– հետ զրույցում ասաց դերասանի հայրը` Գրիշա Մկրտչյանը:
Վերջինիս տեղեկացմամբ որդին թեև շարունակում է բուժվել, սակայն բժիշկները տեղեկացրել են, որ դերասանի ողնաշարը պետք է վիրահատել, որպեսզի նա կարողանա քայլել. «Բուժումները թեև դրական արդյունք տալիս են, բայց ոտքերը թույլ են»:
Առայժմ հայտնի չէ` որքա՞ն է արժենալու վիրահատությունը, բայց այն, որ բուժումների շնորհիվ Կարենն արդեն կարողանում է նորմալ հաղորդակցվել՝ դա փաստ է:
Գրիշա Մկրտչյանը տեղեկացրեց, որ որդու քայլելու հավանականությունը, ինչպես ասել են բժիշկները՝ 80 տոկոս է: Վիրահատությունից հետո ևս 3 ամիս որդին շարունակելու է բուժումները:
Ինչ վերաբերում է Կարեն Մկրտչյանի համար սկսված դրամահավաքությանը, ապա այն շարունակվում է:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել 2013-ի դեկտեմբերի 26-ին, որի պատճառով լուրջ վնասվածքներ է ստացել: