Armenian text to speach

«Անհասկանալի է, մեզ հետ երևի թե կապ էլ չունի»․ այս պահին խուզարկվում է Արցախի ներկայացուցչության շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։
ArmLur.am-ին այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։

«Քննչական մարմինն է, հիմա խուզարկություն է ընթանում»,- ասաց Դանիելյանը։ Ի՞նչ գործի շրջանակներում՝ առայժմ չգիտի։

«Անհասկանալի է։ Ճիշտն ասած, մեզ հետ, երևի թե, կապ էլ չունի։ Այս պահին որևէ բան չեն առգրավել»,-հավելեց Դանիելյանը։

Նանիկ Աղասյան




Լրահոս