Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2 օր իրավապահների կողմից որոնվող քաղաքացու դին գտել են Հրազդան գետի ափին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճի մոտ եղած փոքր կամրջի տակ դի կա: ArmLur.am-ի տեղեկություններով՝ տղամարդը տնից դուրս գալուց առաջ նամակ է թողել, որտեղ նշել է, որ անմպայման կատուներին սոված չթողնեն, քանի որ հնարավոր է այլևս իրեն չեն տեսնեն։
Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, նա վերջերս էր վերադարձել ՌԴ-ից և եղբոր հետ էր ապրում։

shamshyan.com-ն էլ հայտնել է, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 55-60 տարեկան տղամարդ:

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս