Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պալլադա» համալիրը ներկայանում է նորովի․ ինչ նոր պայմանագիր ստորագրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Best Western Hotels միջազգային հյուրանոցային ցանցը և New City Projects ընկերությունը կստորագրեն համագործակցության պայմանագիր՝ Ծաղկաձորի սրտում կառուցվող պրեմիում դասի Pallada համալիրի կառավարման և հանրությանը ներկայացման ուղղությամբ:

Բարձր սպասարկման ստանդարտներ սահմանելը և ապահովելը շուտով իրականություն կդառնա Հայաստանում նոր կոնցեպտ առաջարկող Pallada բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում:

Ծաղկաձորի կենտրոնական Ծաղկունյաց հրապարակի անմիջապես հարևանությամբ կառուցվող Pallada-ն տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի նախագիծ է՝ միավորելով ամենօրյա կյանքի հարմարավետությունը, հանգիստն ու առողջարար միջավայրը, սպորտն ու ժամանցը և ներկայացնելով լեռնային հանգստի նոր մշակույթ։ Համալիրը բաղկացած է լինելու 8 մասնաշենքից, որտեղ յուրաքանչյուր բնակարան համատեղում է անհրաժեշտ ֆունկցիոնալությունն ու հյուրանոցային սենյակին բնորոշ սպասարկման ստանդարտները։  Այս ուղղությամբ մեծ ազդեցություն կհաղորդի հատկապես Best Western Hotels  հեղինակավոր հյուրանոցային ցանցի հետ համագործակցությունը:

Նախագիծը նախատեսված է ամբողջ տարվա ընթացքում լիարժեք հանգստի, ակտիվ ժամանցի և առողջարար կյանքի հնարավորություններ ապահովելու համար՝ դարձնելով այն ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ ներդրողների համար գրավիչ ուղղություն։ Այն յուրահատուկ բնակելի համալիր է, որը կատարյալ ընտրություն է թե՛ մշտական բնակության, թե՛ հանգստի համար։

Համալիրում նախատեսված 137 բնակարանը կգործեն որպես Best Western Premier, իսկ 43 բնակարանը՝ որպես Best Western apartments։ Մնացած 600-ից ավելի բնակարանները կգործեն որպես Best Western Residences բնակելի հատված՝ կառավարման և սպասարկման գործառույթներով, որոնք վստահվելու են փորձառու  կառավարչական ընկերության։

Համագործակցության պայմանագիրը կստորագրվի ս․թ․ դեկտեմբերի 10-ին Հայաստան ժամանող Best Western Hotels ցանցի տարածաշրջանային պաշտոնական ներկայացուցչի և New City Projects ընկերության գործադիր տնօրենի միջև:

Պայմանագրի ստորագրումն ընդգծում է Best Western Hotels֊ի հետաքրքրվածությունը Հայաստանի զբոսաշրջության զարգացմամբ, ինչպես նաև New City Projects-ի շարունակական հանձնառությունը՝ բարձրակարգ, միջազգային չափանիշներով նախագծեր իրականացնելու գործում։

New City Projects-ի համար Pallada-ն ոչ միայն կառուցապատման հերթական ծրագիր է, այլ կարևոր ներդրումային նախաձեռնություն, որը նպատակ ունի բարձրացնել Ծաղկաձորի զբոսաշրջային գրավչությունը, առաջարկել նոր որակ ու նոր միջավայր ամբողջ տարածաշրջանի համար։

Best Western Hotels-ի հետ համագործակցությունը կերաշխավորի միջազգային ստանդարտներին համապատասխան սպասարկում, շարունակական որակի վերահսկում և համալիրի հետագա կայուն զարգացում։

 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս