ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմին առաջակվում է հատկացնել 53,411.7 հազար դրամ, որից 1,506 հազար դրամ՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, գազամատակարարման գծի կառուցման, դռների, պատուհանների փոխարինման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։ 21,905․7 հազար դրամ կհատկացվի Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների իրականացման համար, 30,000 հազար դրամ՝ Ալագյազ համայնքի համայնքային կենտրոնի արտաքին բարեկարգման աշխատանքների իրականացման համար: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առաջարկվում է հատկացնել 18,357.8 հազար դրամ, որից 15,047.8 հազար դրամ՝ Տ-4-58, /Մ-10/-Լուսակունք-Գեղաքար մարզային նշանակության ավտոճանապարհի Խաչաղբյուր բնակավայրում գտնվող կամուրջի վերակառուցման աշխատանքների իրականացման համար: 2,200 հազար դրամ կհատկացվի Տ-4-61, /Հ-7/-Դրախտիկ մարզային նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար: 1,110․0 հազար դրամ առաջարկվում է հատկացնել Տ-4-62, /Հ-7/-Շորժա-Աղբերք-/Հ-30/ մարզային նշանակության ավտոճանապարհի Աղբերք-/Հ-30/ ճանապարհի համապատասխան հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար: Սյունիքի մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 13,466.3 հազար դրամ՝ աշխատակազմի վարչական շենքի մասնակի վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով: Տավուշի մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել՝ 43,882․5 հազար դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կբարելավվի ՀՀ ճանապարհների վիճակը. գումար կհատկացվի ճանապարհների բարեկարգման, նախագծերի ձեռք բերման, փորձաքննությունների անցկացման համար և ավարտված աշխատանքների 5 տոկոսի համար: Որոշմամբ նաև՝ Լոռու մարզի դեպի «Թեժ լեռ» հանգստյան տուն տանող ճանապարհի հիմնանորոգումը ներառվել է ցանկում՝ վարչապետի Լոռու մարզ կատարված այցելությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության և ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականի հիման վրա:




















































































