Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի ամենաթանկ հյուրանոցները ամանորին. որքան արժե այնտեղ հանգիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամանորի նախաշեմին քաղաքացիները կրկին ակտիվանում են․ տոնական տրամադրությանը զուգահեռ աճում են ոչ միայն նվերների և զարդարանքների վաճառքները, այլև՝ կատարվող թանկարժեք գնումները՝ տեխնիկայից մինչև զբոսաշրջային փաթեթներ։ Բազմաթիվ ընտանիքներ նախընտրում են տոնական օրերը նշել ոչ միայն տանը, այլ նաև մայրաքաղաքից դուրս՝ հանգստյան տներում, ձմեռային հանգստավայրերում կամ մարզերում անցկացվող ընտանեկան նախաձեռնություններով։ Սակայն ստացվում է նաև այնպես, որ հեքիաթային Երևանը վայելելու համար Հայաստան են գալիս նաև զբոսաշրջիկներ։

Այսպիսով, ArmLur.am-ը ուսումնասիրել և առանձնացրել է Երևանի ամենաթանկ հյուրանոցային համալիրներում գիշերակացի արժեքը դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը 2 անձի համար։

Առաջին տեղում «The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակից և Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնից ընդամենը 5 րոպե հեռավորության վրա։ Հյուրերի համար հասանելի են շքեղ համարներ, ռեստորան, փակ լողավազան, ֆիթնես կենտրոն և սպա-կենտրոն։
Իսկ այս ամենը ներառող համարը 2 անձի համար արժե 633 հազար դրամ։

Երկրորդ․ Վերջերս վերանորգված «Messier 53 Yerevan» հյուրանոցը գտնվում է Երևանում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա։ Հյուրանոցում գործում է սպա-կենտրոն և  հագեցած ֆիթնես-կենտրոն։ Հյուրերի համար հասանելի են ռեստորանը, բարը և երեխաների խաղահրապարակը։ Հյուրանոցից բացվում է քաղաքի գեղեցիկ «պանորամային» տեսարան։
2 անձի համար այս հյուրանոցում 3 գիշերյա հանգիտն արժե 528 հազար դրամ։

Երրորդ․ Seven Visions Resort and Places, the Dvin-ը հինգաստղանի շքեղ հյուրանոց է Երևանում՝ Հանրապետության հրապարակից մոտ 1.5 կմ հեռավորության վրա։ Հյուրերի տրամադրության տակ են սեզոնային բաց լողավազան, ֆիթնես-կենտրոն, ռեստորան և մասնավոր կայանատեղի։ Շուրջօրյա ընդունարանը, օդանավակայանի տեղափոխումը, սննդի և ըմպելիքների մատուցումը սենյակ և անվճար Wi-Fi կապը լրացնում են հյուրերի հարմարավետությունը։

Այստեղ 3 գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 477 հազար դրամ։

Seven Visions Resort and Places, the Dvin-ում հյուրերին մատուցվում է համեղ եվրոպական նախաճաշ։

Հյուրանոցը գտնվում է Երևանի հայտնի տեսարժան վայրերի հարևանությամբ՝ Ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի և Կապույտ մզկիթի կողքին։

Չորրորդ․ Best Western Plus Congress Yerevan հյուրանոցում գործող ռեստորանը մատուցում է բազմազան խոհանոցների ճաշատեսակներ՝ հայկական շեշտադրումներով։ Հյուրանոցում շուրջօրյա գործում են նաև Vincent լոբբի-բարը և գինու սրահը։

Հյուրանոցային սպա-կենտրոնը ներառում է ֆիննական սաունա և ամբողջությամբ վերանորոգված մարզասրահ։

Այստեղ 3 գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 327 հազար 750 դրամ։

Հյուրանոցից ընդամենը 5 րոպե քայլելու ճանապարհ է Հանրապետության հրապարակը, Հայաստանի Պատմության թանգարանը և «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը։

Հինգերրորդ․ «Republica Yerevan» հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 2 րոպե քայլելու հեռավորության վրա։ Հյուրանոցում գործող ռեստորանում հնարավոր է ճաշակել միջազգային խոհանոցի ուտեստներ՝ բացօթյա մթնոլորտում։

Հյուրերի տրամադրության տակ են օդորակիչով, անվճար Wi-Fi կապով, արբանյակային ալիքներով հեռուստացույցով, սառնարանով համալրված համարներ։

«Republica Yerevan» հյուրանոցը գտնվում է Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնից 1,3 կմ, իսկ Երևանի երկաթուղային կայարանից՝ 3,2 կմ հեռավորության վրա։

Այստեղ 3 գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 297 հազար դրամ։

Հարկ է նշել, որ Եչևանում հնարավոր է վարձակալել նաև անհատական բնակարաններ առանձնատներ որոնց արժեքը հասնում է մինչև 2 միլիոնի։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս