Armenian text to speach

Գյանջայում մեկնարկել է Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեկնարկել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը, որին Բաքուն մեղադրում է, իբր, ահաբեկչության և այլ հատկապես ծանր հանցագործությունների մեջ։ Ադրբեջանական  լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը տեղի է ունեցել Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Իլկին Իբիշովի նախագահությամբ։

Դատավարության ընթացքում պարզաբանվել են Ավանեսյանի անձնական տվյալները և բացատրվում նրա իրավունքներն ու պարտականությունները։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան:




Լրահոս