Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների և Ոստիկանության գվարդիայի Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի 58-ամյա բնակիչը Արա Մանուկյան թաղամասում գործող անիվների սպասարկման կետում իրացնում է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման ծխախոտ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված հասցեում հայտնաբերվել է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման 830 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:
Ապօրինի ձեռնարկատիրության փաստով կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






























