
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի երգահանի այրի Վերա Թարիվերդիեւային եւ ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին:
Բակո Սահակյանի խոսքով` արցախցիները հպարտ են, որ աշխարհահռչակ երգահանն իրենց հայրենակիցն է, եւ նրա ստեղծագործությունները մեծ համբավ ունեն մեր երկրում:
Քննարկվել են նաեւ Արցախում երաժշտարվեստի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: