«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Հնդկաստանում կբացի իր արձանը։
38-ամյա ֆուտբոլիստը Հնդկաստանում կլինի եռօրյա այցով։ Մի շարք միջոցառումներ կանցկացվեն Կալկաթայում, Հայդարաբադում, Մումբայում և Դելիում։ Նրան կմիանան Լուիս Սուարեսը և Ռոդրիգո Դե Պոլը։
Կալկաթայում Մեսսին կբացի իր արձանը: Հուշարձանն ունի ավելի քան 21 մետր բարձրություն։ Երկրպագուները կկարողանան այցելել նաև արգենտինացու երկրպագուների գոտի, որտեղ տեղադրված է ֆուտբոլիստի՝ գահին նստած, բնական չափերի քանդակը։ Սենյակը զարդարված է նրա գավաթների կրկնօրինակներով։


























































































