Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև, անհնար է միաժամանակ մնալ այդ երկու միավորումներում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ինչ վերաբերում է Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցմանը, մենք բազմիցս այդ մասին խոսել ենք և կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներում միաժամանակ անհամատեղելի է։ Ինչ-որ փուլում Հայաստանի ժողովուրդը պետք է համապատասխան ընտրություն կատարի», – հայտարարել է փոխվարչապետը:

























































































