Armenian text to speach

Որևէ պայթուցիկ իր չի հայտնաբերվել․ ՆԳՆ Ոստիկանությունից հերքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԳՆ Ոստիկանությունից հերքում են տարածել.

«Որևէ պայթուցիկ իր չի հայտնաբերվել։

Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, թե իբր Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել, ինչը կեղծ է։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներից մեկնած ծառայողները նշված վայրում պայթուցիկ կամ վտանգավոր իր չեն հայտնաբերել։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կեղծ ահազանգով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Կրկին անգամ ԶԼՄ-ներին հորդորում ենք չճշտված տեղեկություն չհրապարակել»,- նշվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս