ԳԱԶ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանամերձ Դովեղի  գյուղապետ Սամվել Գորգինյանն  օրերս ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանին դժգոհեց, որ գյուղի 60 տոկոսը վառելափայտ չունի: Կառավարությունը հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացրել, որով անտառամերձ համայնքների բնակիչները կարող էին անտառից անվճար թափուկ ձեռք բերել: Սակայն դրանից հետո տեղացած ձյունը «ձյուն լցրեց» այդ օգնության վրա` անտառների ճանապարհները դարձնելով անանցանելի: Սակայն Դովեղը գոնե գազաֆիկացված է, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերի կեսը բնական գազ չունի: Հայաստանի  անկախության 20 տարիներին կապույտ վառելիքի բերկրանքը չեն վայելել Ադրբեջանին սահմանակից Կոթի, Ոսկեւան, Ոսկեպար, Բաղանիս, Բարեկամավան, Ջուջեւան, Վրաստանին սահմանակից Բագրատաշեն, Դեբեդավան, Պտղավան, Դեղձավան գյուղերը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս