2 ամիս առաջ Արամուսում 1 օրում 4 անձի սպանածի եղբայրը քննիչներին ասել է․ «Եթե գնդահակարություն կա՝ եղբորս գնդակահարեք, նա ինձ ի՞նչ եղբայր»:
2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզում Թադևոս Հովակիմյանը 1 օրում 4 անձի սպանեց։ Հոկտեմբերի 12-ին նա գնացել է Արամուս գյուղի դաշտ ու սպանել Արմենուհի և Գագարին Ղազարյաններին։ 61-ամյա Թադեւոսը ամուսիններին սպանելուց հետո իր հանցավոր գործողությունները չէր դադարեցրել։ Մինչ իրավապահ համակարգը դեպքի վայրում գործողություններ էր իրականացրել ու փորձում էր հասկանալ՝ ինչ է եղել, ենթադրյալ հանցագործը նույն օրը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ էր արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել էին։
Աղմկահարույց սպանություններից 2 ամիս անց ArmLur.am-ի նկարահանող խումբը Արամուսում է։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























