
Ուկրաինայում տիրող իրավիճակը կդառնա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ մայիսի 10-ին գերմանական Շտրալզունդ քաղաքում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման գլխավոր թեման: Այս մասին տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-երը:
Վերջին անգամ Օլլանդն ու Մերկելը հանդիպել էին ԵՄ- Աֆրիկա համաժողովի ժամանակ, ոը տեղի էր ունեցել այս տարի ապրիլին՝ Բրյուսելում:
Շտրալզունդը համարվում է այն քաղաքը, որտեղ իր քաղաքական կարիերան է սկսել Մերկելը՝ որպես բունդեստագի պատգամավորի թեկնածու: