Armenian text to speach

ՊԵԿ-ն ու ՉԺՀ մաքսային ծառայությունը խորացնում են համագործակցությունը լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչման ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ-ի և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության մաքսային ծառայողների միջև՝ լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) փոխճանաչման գործընթացի շրջանակում բանակցություններ վարելու և փոխճանաչման հնարավորությունները համակողմանիորեն քննարկելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ազգային ԼՏՕ ծրագրերը, փոխանակվել երկու երկրներում գործող ԼՏՕ համակարգերին վերաբերող իրավական կարգավորումներով և գործընթացներով, ինչպես նաև բանակցել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային գլխավոր վարչության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջև լիազորված տնտեսական օպերատորի ծրագրի փոխճանաչման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ։

Չինաստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները ՊԵԿ աշխատակիցների հետ այցելել են լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող «Երևանի կոնյակի գործարան», որտեղ ծանոթացել են մաքսային ընթացակարգերի դյուրացմանը՝ ընկերությանն այդպիսի կարգավիճակ շնորհելու շրջանակում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու հետագա քննարկումները՝ գործընթացն ավարտին հասցնելու համար։




Լրահոս