Armenian text to speach

Գերմանիայի կառավարությունը հայատարարել է, թե երբ կհանդիպեն Մերցն ու Զելենսկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 15-ին Բեռլինում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար: Այնուհետև քննարկումներին կմիանան ԵՄ և ՆԱՏՕ-ի մի քանի ղեկավարներ, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։

«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի օրը կընդունի Վլադիմիր Զելենսկիին՝ գերմանա-ուկրաինական տնտեսական բանակցությունների և Ուկրաինայում խաղաղության բանակցությունների ընթացքի վերաբերյալ կարծիքների փոխանակման համար: Այդ երեկոյան քննարկումներին կմիանան բազմաթիվ եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի ղեկավարներ», – ասել է Կոռնելիուսը։

Ավելի վաղ Bild թերթը հայտնել էր, որ Զելենսկին դեկտեմբերի 15-ին կժամանի Բեռլին՝ Մերցի հետ հանդիպման համար: Նախատեսվում են նաև բանակցություններ ԵՄ-3-ի (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ Ուկրաինայի կարգավորման շուրջ։




Լրահոս