Armenian text to speach

Խուդաթյանը Կոտայքի մարզում ծանոթացել է պետական և համայնքային բյուջեներով իրականացվող աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր։ Մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել է մարզում պետական բյուջեի ֆինանսավորմամբ և կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Առաջին կանգառը Հրազդան համայնքի Կաքավաձոր բնակավայրի ճանապարհն էր։ Այստեղ իրականացվել է 5,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում, ճանապարհը գծանշված է և կահավորված։

Նախարարը ծանոթացել է նաև Լեռնանիստ բնակավայրի ճանապարհի նորոգման աշխատանքներին, որն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 1,28 կմ է` 210 մլն ընդհանուր արժեքով։

Խուդաթյանը ծանոթացել է նաև Բջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնակել և ավարտվել են այս տարի։ Այս ճանապարհը նախկինում շատ վատ վիճակում էր, սակայն հիմա՝ ճանապարհի նորոգումից հետո, վստահաբար զբոսաշրջային մեծ հոսք կսկսվի դեպի ամրոց։

Պաշտոնյաները եղան նաև Աբովյան համայնքում, որտեղ սուբվենցիոն ծրագրերով նորոգվում են ճանապարհներ, ինչպես նաև նոր մանկապարտեզ է կառուցվում։




Լրահոս