Armenian text to speach

Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում․ կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19։53-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:29-ին, մարվել՝ 20:38-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհի հետևանքով կա մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։




Լրահոս