Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որը վարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Խորհուրդն այս նիստի ընթացքում քննարկել է շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, Զինված ուժերի վերաբերյալ հարցերը,ինչպես նաև քննարկել և քվեարկել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը:




















































































