Armenian text to speach

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին կրկին զինված բախումներ են տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շաբաթ օրը Թաիլանդ-Կամբոջա սահմանի տարբեր կետերում կրկին զինված բախումներ են բռնկվել, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, որ երկու կողմերն էլ պատրաստ են խաղաղության։

EFE լրատվական գործակալությունը նշում է, որ Բանգկոկը և Պնոմպենը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել այն մասին, թե ով է առաջինը կրակ բացել՝ արդյոք օգտագործվել են հրթիռներ և ինքնաթիռներ։

Մեկ օր առաջ Թրամփը զրույց է ունեցել Թաիլանդի և Կամբոջայի կառավարությունների ղեկավարներ Անութին Չանվիրակունի և Խուն Մանեթի հետ և այն դրական է անվանել։

«Ես շատ լավ զրույց ունեցա Թաիլանդի և Կամբոջայի վարչապետների հետ՝ նրանց միջև երկար ժամանակ շարունակվող և ցավալի առճակատման վերաբերյալ։ Նրանք համաձայնեցին լիակատար հրադադարի», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։




Լրահոս