Armenian text to speach

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ԼՂ–ից տեղահանվածների հետ քննարկել է նրանց հիմնախնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Աբովյանում ու հարակից բնակավայրերում հաստատված ԼՂ–ից տեղահանվածների հետ։

«Արմենպրես»–ն այս մասին տեղեկանում է Արայիկ Հարությունյանի «Ֆեյսբուք»–ի էջում կատարված գրառումից։ Գրառման մեջ նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

«Օրեր առաջ Աբովյանի համայնքապետարանում հանդիպում եմ ունեցել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ, ովքեր բնակություն են հաստատել Աբովյանում ու հարակից բնակավայրերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնակարանային, սոցիալական ծրագրերին, կրթության կարևորությանը և այլ հիմնախնդիրների:

Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են հանդիպման մասնակիցների բազաթիվ հարցերի, տվել անհրաժեշտ պարզաբանումներ: Հնչել են հիմնականում սոցիալական իրավիճակներին, անձանց զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրի հնարավորություններին վերաբերող հարցեր։

Կառավարության ներկայացուցիչներն անհատապես հասցեագրել են խնդիրները՝ ըստ ընտանիքի կառուցվածքի ու կարիքների, առաջարկել Կառավարության կողմից իրականացվող առավել համապատասխան ծրագրերը, տրամադրել թիրախային խորհրդատվություն, բազմազավակ ընտանիքների պարագայում բարձրացված խնդիրները դիտարկելով նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի շրջանակում»,– գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն՝ ընդգծելով, որ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

 




Լրահոս