Armenian text to speach

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը Օմանի ծոցում կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավ։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ այս մասին հայտնել են երկրի իշխանությունները։

Նշվում է, որ նավը գործել է առանց վավեր ծովային ճանապարհորդական փաստաթղթերի կամ վառելիքի փոխադրման համար նախատեսված փաստաթղթի։ Իշխանությունները հավելել են, որ նավի վրա գտնվող բոլոր նավիգացիոն և օժանդակ համակարգերը դիտավորյալ անջատված են եղել։

Դատական ​​իշխանության պաշտոնյայի խոսքով՝ նավթատարի անձնակազմը բաղկացած է եղել18 հոգուց, որոնց թվում են եղել Հնդկաստանի, Շրի Լանկայի և Բանգլադեշի քաղաքացիներ։

 




Լրահոս