Armenian text to speach

Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան–Մոսկվա 1869 չվերթի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Ա․-ի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 32-ամյա Վահագն Թ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Ոստիկանության «Զվարթնոց» բաժնի ծառայողները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտուց Էդգար Ա․-ին և Վահագն Թ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» բաժին։

Դեպքի փաստով նշված բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։




Լրահոս