Armenian text to speach

Էրդողանը և Պուտինն Աշգաբաթում հանդիպման ընթացքում անդրադարձել են Սև ծովում նավարկության անվտանգության ապահովմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում կայացած Խաղաղության և վստահության միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպման ընթացքում ի թիվս այլ թեմաների քննարկել են նաև Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման խնդրին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Էրդողանն արտահայտվել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման օգտին՝ նշելով, որ դա բխում է բոլորի շահերից։ Նա ընդգծել է, որ այս ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, քանի որ դա օգուտ չի բերի ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Ուկրաինային։

Թուրքիայի նախագահը նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության արագ կարգավորման հույս է հայտնել։ «Խաղաղությունը այդքան էլ հեռու չէ, մենք դա տեսնում ենք»,- նշել է Էրդողանը։

Նա հավելել է, որ այժմ ակնկալում է խաղաղության նախաձեռնությունները քննարկել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը տևել էր մոտ 90 րոպե։ Կողմերը հաստատել էին, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:

Էրդողանի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

 




Լրահոս