Armenian text to speach

ԱՄՆ-ն վերացնում է բելառուսական կալիումի արտահանման նկատմամբ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միացյալ Նահանգները վերացնում է բելառուսական կալիումի արտահանման նկատմամբ պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մինսկում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը, որի խոսքերը ներկայացրել է Բելառուսի Белта պետական լրատվական գործակալությունը։

«Նախագահ Թրամփի հանձնարարականների համաձայն՝ ԱՄՆ-ն վերացնում է կալիումի նկատմամբ պատժամիջոցները։ Կարծում եմ, սա ԱՄՆ-ի կողմից շատ լավ քայլ է Բելառուսի համար։ Մենք դրանք վերացնում ենք հիմա»,- հայտարարել է Քոուլը։

Նա նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև իրավիճակը Ուկրաինայում և Վենեսուելայում, ինչպես նաև Վաշինգտոնի և Մինսկի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։ Քոուլն ընդգծել է, որ իրենց նպատակն է կարգավորել հարաբերությունները Բելառուսի հետ։

 




Լրահոս