Սնոուդենը դարձել է Գլազգոյի համալսարանի ռեկտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը չորեքշաբթի պաշտոնապես ընտրվել է շոտլանդական Գլազգո համալսարանի ռեկտոր:

Այս նշանակումը տոնական ձևով նշել են հին «Բյուտ-Հոլլե» սրահում, որտեղ փետրվարի 18-ին հայտարարվել էր Սնոուդենի՝ ռեկտոր ընտրվելու մասին:

ИТАР-ТАСС-ին Գլազգոյի համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Պիթեր Այթչիսոնը տեղեկացրել էր, որ Սնոուդենին իրենց ձայնն են տվել ուսանողների ճնշող մեծամասնությունը: 

Սնոուդենը հարյուրավոր հավաքվածների առջև վիդեո-կապով է ելույթ ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իրեն այդ պատվին արժանացնելու համար, և ցավել, որ չի կարող անձամբ ներկա գտնվել արարողությանը, քանի որ իր մուտքը Մեծ Բրիտանիա արգելված է: Վերջինիս համարում են հասարակության համար վտանգ ներկայացնող անձ:

«Այն գաղափարը, որ հավատալով ինչ-որ մի բանի, մենք դրա համար պետք է պայքարենք, ես կդարձնեմ համալսարանի ռեկտորի պաշտոնավարման իմ կարգախոսը»,- ասել է Սնոուդենը:

Այթչինսոնը հաստատել էր, որ ռեկտորի նշանակման արարողությանը Սնոուդենի բացակայությունը ոչինչ չի փոխում: Ըստ նրա՝ դա խնդիր չէ, քանի որ կարևորագույն հարցը՝ ուսանողների անունից հանդես գալն է:

Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնավարումը երեք տարի է: Սնոուդենն այս պաշտոնում փոխարինեց Չարլզ Քեննեդիին, ով երկու անգամ էր ընտրվել ռեկտոր:

Հ.Գ. Ռեկտորի ընտրություններին մասնակցելու համար հայտ էր ներկայացել շուրջ 6560 մարդ:




Լրահոս