Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթը, որին մասնակցում է 18 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթում Հայաստանը Brave Heart «Քաջ սիրտ» երգով ներկայացնում է 12-ամյա Ալբերտը:
Մրցույթի առցանց քվեարկության առաջին փուլը մեկնարկել էր դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:59-ից և ավարտվել դեկտեմբերի 13-ին՝ մրցույթից անմիջապես առաջ:
Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:
Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտի և ևս երկու մասնակցի օգտին կարող են քվեարկել Հայաստանում բնակվող երաժշտասերները ևս:
Հայաստանից բացի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ին մասնակցում են Մալթան, Խորվաթիան, Սան Մարինոն, Ուկրաինան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան, Վրաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Ադրբեջանը և Ալբանիան:
Ալբերտի երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։
Ալբերտի Brave Heart-ն արդեն գերազանցել է 1 միլիոն դիտումը՝ դառնալով «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այս պահն ամենադիտված տեսահոլովակը





























