Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը օնլայն ստորագրահավաք է սկսել Կաթողիկոսի դեմ. բացառիկ. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել: Barenorogum.am կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ Կաթողիկոսի հեռացման և եկեղեցու բարենորոգման խնդրին:

Կայքում նշված է. «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջ:

Միանում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջին»:
Արդեն մի քանի օր գործարկված այդ կայքին ու ներկայացված պահանջին միացել է 382 անձ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն ավելի է կոշտացնելու ռեպրեսիաները Կաթողիկոսի դեմ: Նա ամեն տեղ, փակ զրույցներում պնդում է, որ ելք չկա, կաթողիկոսը պետք է հրաժարական ներկայացնի, հեռանա:

Վեհափառն էլ, սակայն, իր շրջապատին վստահեցրել է, որ հրաժարական չի տալու:
Այս պատճառով էլ ստեղծվել է օնլայն ստորագրահավաքն ընդդեմ կաթողիկոսի, որ Փաշինյանը ներկայացնի այն իբրեւ հանրային պահանջ, որի կատարումն անխուսափելի է»։




Լրահոս