Օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հայտնեց, որ ամենաշատ նվերները պաշտոնական այցերի ժամանակ ստանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ArmLur.am-ը ԿԿՀ նվերների ռեեստրից տեղեկանում է, որ դեկտեմբերին նշված պաշտոնյաները դեռ նվերներ չեն ստացել։
Նոյեմբեր ամսին Արարատ Միրզոյանը ստացել է 2 նվեր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 7։
Հոկտեմբերին՝ Փաշինյանը ստացել է 4 նվեր, Միրզոյանը՝ 1։
Օգոստոսին Փաշինյանը ստացել է 6 նվեր, Միրզոյանը՝ 1։
Հուլիս ամսին Փաշինյանը ստեցել է 6 նվեր, Միրզոյանը՝ 1։
Հունիս ամսին նշված պաշտոնյաները նվերներ չեն ստացել։
Մայիս ամսին Փաշինյանը ստեցել է 7 նվեր, Միրզոյանը՝ 9։
Ապրիլ ամսին նշված պաշտոնյաները նվերներ չեն ստացել։
Հունվար, փետրվար և մարտ ամիսներին նշված պաշտոնյաները նվերներ չեն ստացել։
Հարկ է նշել, որ նվերների ռեեստրում հայտարարագրվում են նաև պետական պարգևները, որոնք մեծամասամբ ստանում են իրավապահ ոլորտի ներկայացուցիչները։
Էմմա Միքայելյան






























