Խորհրդարանում վաղն արտահերթ նիստ է, իսկ այսօր Հանձնաժողովներում թեժ քննարկումներ են և գումարվել են արտահերթ նիստեր։
ArmLur.am-ը տեղեկացավ, ոչ արդեն իսկ կայացել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը տևել է 8 րոպե 30 այրկյանը՝ ըստ ԱԺ կայքի։
Այժմ ընթանում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։
Ժամը 12։00-ին տեղի կունենա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։
Այս նիստում հիմնական զեկուցողը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն է, ով կզեկուցի օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծեր։
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստը տեղի կունենա 14։30-ին։
Նիստի ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը կզեկուցեն մի շարք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր։
ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով արտահերթ նիստը տեղի կունենա ժամը 15։30-ին։
Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը կզեկուցի «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Էմմա Միքայելյան


























































































