Nestle ֆիրմայի Nan կաթնախառնուդի որոշ խմբաքանակներ Եվրոպական երկրների վաճառքի կետերից հետ են կանչվել։ Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է համացնցում իրականացված մի շարք հրապարակումներից։ Նշվում է, որ պատճառը Cronobacter spp. բակտերիաներով հնարավոր վարակված լինելու կասկածն է:
Հրապարակումներում մասնավորապես նշվում է, որ Կոնտամինացված արտադրանքի օգտագործման ժամկետը մինչև 2027 թվականի հունիսն է: Խոսքը վերաբերում է “NAN EXPERT PRO sans lactose” կաթնախառնուրդին:
Սիրելի ծնողներ Ձեր նորածինների ամենաապահով սնունդը մայրական կաթն է, պայքարեք դրա համար»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր, բժիշկ Հասմիկ լալայանը։
ArmLur.am-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ խնդրի մասին դեռ անցած շաբաթվանից տեղյակ են, վերահսկողական միջոցառումներ իրականացվում են, արդյունքերը կհրապարակեն:
«Այս պահին ստուգվում է՝ արդյոք այդ խմբաքանակները մեր երկիր մտել են, եթե՝ այո, տնտեսավաորղին հավաքելու հանձնարարական կտրվի»,- նշեց ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։
Էմմա Միքայելյան























