Armenian text to speach

Նոր բեռ է գալիս Ադրբեջանով, եկած 3-րդ կարգի ցորենից էլ բոլորս կերել ենք՝ ես էլ, դուք էլ․ Պապոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Նոր բեռ է գալիս Ադրբեջանով, եկած 3-րդ կարգի ցորենից էլ բոլորս կերել ենք՝ ես էլ, դուք էլ»։

Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Գևորգ Պապոյանը՝ խոսելով Ղազախստանից և Ռուսաստանից Ադրբեջանով ներմուծված ցորենի մասին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրեր առաջ իր ֆեյսբուքի էջում գրել էր․

«Իմիջիայլոց, այս ռուսական 3-րդ կարգի ցորենը արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց, ու ԲՈԼՈՐՍ կերել ենք։ Եվ, ինչպես տեսնում եք, ոչ մեկը չի թունավորվել։

Նշենք նաև, որ այս գրառումից առաջ օգտատերերից մեկը Պապոյանին հարցրել էր, թե ի՞նչ գիտեն, որ Ադրբեջանից եկած այդ ցորենը թունավորված չէ, ինչին նախարարը արձագանքել էր․ «Ես առաջինը կուտեմ այդ ցորենը»։

 




Լրահոս