Armenian text to speach

Կալանավորված փաստաբանի գործով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Օհանյանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով հանդիսացել է հայցվորներ Աշոտ Խաչատրյանի և Արամ Մելիքսեթյանի ներկայացուցիչը։

Տեղեկանալով, որ վերջիններս նշված գործերով իրենց օգտին դատական ակտ կայացնելու համար պատրաստ են կաշառք տալ դատական իշխանության ներկայացուցիչներին, նշված հարցը քննարկել է իր ծանոթ՝ դատական իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող պաշտոնատար անձանց հետ, ովքեր իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հայցվորների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով Աշոտ Խաչատրյանի և Արամ Մելիքսեթյանի օգտին բարենպաստ դատական ակտ կայացնելու նպատակով, պահանջել են 40․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Աշոտ Խաչատրյանն Արամ Մելիքսեթյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, պաշտոնատար անձանց՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով հայցերն իրենց օգտին բավարարելու նպատակով, վերը նշված պաշտոնատար անձանց օժանդակող, նշված վարչական գործերին որպես ներկայացուցիչ ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Օհանյանի միջոցով, 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, տվել են 13․943․520 ՀՀ դրամին համարժեք 36․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արդյունքում՝ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7943/05/23 գործով 2024 թվականի ապրիլի 23-ի վճռով բավարարել է Արամ Մելիքսեթյանի, իսկ թիվ ՎԴ/7605/05/23 գործով 2024 թվականի հունիսի 25-ի վճռով՝ Աշոտ Խաչատրյանի հայցերը՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնելով Աշոտ Խաչատրյանին և Արամ Մելիքսեթյանին տրամադրել ՀՀ կառավարության 29․07․2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված բարենպաստ վարչական ակտեր՝ Երևան, Դավթաշեն, Երևան–Աշտարակ ճանապարհի հարևանությամբ՝ համայնքապատկան հողամասում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու վերաբերյալ որոշումներ։

Արամ Մելիքսեթյանն Աշոտ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, պաշտոնատար անձանց՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով հայցերն իրենց օգտին բավարարելու նպատակով, վերը նշված պաշտոնատար անձանց օժանդակող, նշված վարչական գործերին որպես ներկայացուցիչ ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Օհանյանի միջոցով, 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, տվել են 13․943․520 ՀՀ դրամին համարժեք 36․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Քնար Մանուկյան




Լրահոս