ԴԱԺԱՆ ՉԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ վիդեոխաղերով տարված երեխաներն ավելի ագրեսիվ են, չկա որեւէ ապացույց, որ հենց այս խաղերն են այդ ագրեսիվության պատճառը: Այսպիսի եզրահանգման են եկել շվեդ գիտնականները:  Ըստ հետազոտողների` շատ դեպքերում երեխաների ագրեսիան պայմանավորված է ընտանեկան ու առողջական խնդիրներով, որոնք էլ պատճառ են դառնում, որպեսզի երեխան ընտրի խաղերով լիցքաթափվելու ճանապարհը: «Կարեւոր է ուշադրություն դարձնել ոչ թե խաղի դաժանության աստիճանին, այլ դրանում արտահայտված արժեքներին. դաժան տեսարաններ պարունակող շատ խաղերի նպատակը բարի ու ազնիվ գործ անելն է»,-նշել է գիտնական Ուլֆ Դալկվիստը:




Լրահոս