Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հոգևորականի բարեվարքության կանոնները և դրանց պահպանման երաշխիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադարձ ունենա հոգևորականի բարեվարքության կանոններին և դրա պահպանման երաշխիքներին։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա չափազանց կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, ՀՀ-ում հոգևորականի բարեվարքության կանոններ գոյություն չունեն, այսինքն՝ մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի հոգևորականն իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի, ընդ որում խոսքը վերաբերվում է թե՛ ամուսնացյալ, թե՛ կուսակրոն քահանաներին: Ես կարծում եմ եպիսկոպոսաց դասը, հոգևոր դասը, պետք է քննարկի և որոշման գա մի հարցում՝ արդյո՞ք պահպանվում է կուսակրոնության ինստիտուտը, թե չի պահպանվում։ Եթե պահպանվում է, արդյո՞ք պարտադիր պայման է եպիսկոպոս լինելու համար, թե կարող են լինել ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ եպիսկոպոսներ»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս